ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Այլասերում

Այլասերում
12.02.2025 | 06:34

Այս երկաթե դարին համար երկաթե ուղեղներ են պետք։

Հեռո՜ւ մենե, ախտագին մտավորականներ։ Դուք ցեղին ուղեղն եք, բայց երբ այդ ուղեղը ուրիշ կերպ չի կրնար խորհիլ, քան հուսահատեցնելով մեր կենսունակությունը, մենք պիտի փրցնենք ու նետենք այդ ուղեղը։

Մենք նոր միտքեր, նոր սիրտեր, նոր հոգիներ պիտի դարբնենք։

Մեզի առողջ ու երիտասարդ մտավորականներ պետք են։ Ձուկն իր գլուխեն կհոտի, ազգն՝ իր մտավորականներեն։ Անոնք են ցեղի մը գլուխը։

Ասոր պատճառները շատ բարդ են անշուշտ։ Բայց գլխավոր պատճառներեն մեկն ալ ա՛յն է, որ ղեկին գլուխը կնստեցնենք մեր է՛ն ախտագին, է՛ն այլասերված, է՛ն անպետ ծնունդները։

Սակայն ստո՜ւյգ, ստո՜ւյգ կ’սեմ ձեզի, վտանգը մեծ է, շատ մեծ, ավելի մեծ, քան կրնանք ենթադրել։

Ժամանա՛կն է հակազդելու, հակազդե՛նք։

Մեզի նոր Ոսկե դար մը պետք է, նոր Ոսկեդա՜ր մը։

Այլասերո՞ւմ, ո’չ, Վերածնո՜ւնդ…

Ռուբեն ՍԵՎԱԿ

1911թ. Լոզան

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5675

Մեկնաբանություններ